Գլխավոր » TOP, Զինված ուժեր, Լրահոս

Մեր ժամանակի հերոսները` Մխիթար Գալեյան

Դեկտեմբեր 2, 2023թ. 22:24

Արմեն Հարությունյանը գրում է. «Մեր ժամանակի հերոսները.

Գալեյան Մխիթար Գարիկի

Ծնվել է 2000թ օգոստոսի 17-ին։ Հաճախել է Հովհաննես Իսակովի անվան թիվ 132 հիմնական դպրոց, այնուհետև ընդունվել է թիվ 149 ավագ դպրոց։ Միաժամանակ ուսանել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի 0 կուրսում։ 2018թ ընդունվել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի «Քաղաքագիտության» բաժինը, որտեղ սովորել է 4 ամիս։ Մխիթարը փոքրուց ակտիվ է եղել, ունեցել է լիդերին բնորոշ հատկանիշներ:

Դպրոցական տարիքից փայլել է իր դաստիրակությամբ և մարդկային բարձր արժեքներով:

2019 հունվարի 17-ից ծառայության է անցել Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի զորամասում։ Հրամանատար Ալբերտ Խաչատրյանի մահից հետո ստանձնել է հրամանատարի պարտականությունները, և միայնակ վարել մարտը:

Քաջաբար ընկել է 2020 թվականի հոկտեմբերի 1-ին՝ Հադրութում թեժ կռվի ժամանակ ընկերոջ կյանքը փրկելիս»:


Դիտել TOP, Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն