Գլխավոր » Politics, Regions, TOP, Լրահոս, Քաղաքականություն

Ի՞նչ է նշանակում Նիկոլ Փաշինյանի հայտարարած «Խաղաղության խաչմերուկը»

Դեկտեմբեր 3, 2023թ. 22:51

«Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում, 168.am-ի եթերում ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը մանրամասն քարտեզի վրա բացատրել է, թե ինչ է նշանակում Նիկոլ Փաշինյանի հայտարարած «Խաղաղության խաչմերուկը», ում շահերին է այն ծառայելու, ինչ վտանգների առաջ է կանգնեցնելու Հայաստանը:

«Այստեղ խաչմերուկ չկա. Հայաստանը դառնալու է անկլավ»,- ասել է Հրանտ Բագրատյանը:

«Իրականության մեջ Փաշինյանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկով» 2 միջանցք է անցնում։ Այդ ճանապարհները եղել են։ Փչել են, անունը դրել խաչմերուկ։ Այստեղ խաչմերուկ չկա։ Սա Արևելքից Արևմուտք ճանապարհ է։ Այդ «Խաղաղության խաչմերուկի» պատվիրատուն Ադրբեջանն ու Արևմուտքն են։ Հերթական դավաճանությունն է։ Սա նշանակում է՝ վերացնել Սյունիքի մարզը, մասնատել ու խաղաղ գրավել Հայաստանը»,- ասել է Հրանտ Բագրատյանը:


Դիտել Politics, Regions, TOP, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն