Գլխավոր » Politics, TOP, Լրահոս, Քաղաքականություն

Արցախը հանձնել են ու հիմա երազում են փող աշխատելու մասին, hանգիստ ապրել չե´ք տեսնելու, քանի դեռ Նիկոլն ու մյուս կապիտուլյանտներն են որոշում հայ ժողովրդի ճակատագիրը

Դեկտեմբեր 2, 2023թ. 17:20

Արտակ Զաքարյանը գրում է.

<ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նոր հրամանագրով ՌԴ զինված ուժերի անձնակազմը կավելանա մինչև 2,209,130 ​​մարդ, որոնց թվում՝ 1,320,000 զինվորականներ են։ Ըստ ՌԴ ՊՆ-ի, զինված ուժերի առավելագույն քանակն ավելացվել է ևս 170.000 զինվորականով։

ԶՈւ անձնակազմի զգալի ավելացումը բացատրվում է Ռուսաստանին ուղղված սպառնալիքների աճով՝ կապված հատուկ ռազմական գործողությունների անցկացման և ՆԱՏՕ-ի բլոկի ընդլայնման հետ։ Հյուսիսատլանտյան դաշինքը շարունակում է ուժեր հավաքել Ռուսաստանի սահմանների մոտ, տեղակայել հակաօդային պաշտպանության համակարգեր և հարվածային զենքեր։ Կան նաև հրապարակումներ ՆԱՏՕ-ի մարտավարական միջուկային ուժերի կուտակման մասին։

ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական համընդհանուր բյուջեն 2023թ-ին աճել էր 13%-ով: 2024թ. համար ևս նախատեսվում է շուրջ 10% աճ: Ռազմական կարողությունները հետևողականորեն ավելացնում են Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը, Պակիստանը, արաբական մի շարք երկրներ:

Ընդհանուր առմամբ, 2023թ.-ին աշխարհի երկրների համընդանուր ռազմական ծախսերը հասել են 2.24 տրիլիոն դոլարի: Սա խոսում է այն մասին, որ աշխարհը պատրաստվում է գոյություն ունեցող հարցերը ռազմական ճանապարհով լուծելու տարբերակին: Սա չի նշանակում, որ մեծ պատերազմներն անխուսափելի են: Սա նշանակում է, որ ռեգիոնալ ռազմական բախումներն առաջիկայում կարող են ընդլայնվել:

Իսկ ի՞նչ են անում այս իրավիճակում Հայաստանի կապիտուլյանտ կառավարիչները: Ճիշտ եք, պայքարում են սեփական իշխանությունն ամեն գնով պահելու և հարստանալու համար: Արցախը հանձնել են ու հիմա երազում են փող աշխատելու մասին: Թուրքերն ու ադրբեջանցիներն էլ այնքան միամիտ են, որ ձեզ թույլ են տալու հաnգիստ փող աշխատե՞լ:

Հանգիստ ապրել չե´ք տեսնելու, քանի դեռ Նիկոլն ու մյուս կապիտուլյանտներն են որոշում հայ ժողովրդի ճակատագիրը: Հերթով կործանելով գալիս են ու մոտենում ձեզանից յուրաքանչյուրի տներին>:


Դիտել Politics, TOP, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն