Հնդկաստանը շարունակելու է համագործակցությունը Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում
Դեկտեմբեր 6, 2023թ. 00:55
Հնդկաստանը շարունակելու է համագործակցությունը Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։
«Երբ պաշտպանության ոլորտում համագործակցում ենք որեւէ երկրի հետ, դա միայն տեխնիկական համագործակցություն չէ, այլ նաեւ կարողությունների զարգացում։ Այսպիսով, մենք շարունակելու ենք այդ համագործակցությունը», ասաց դեսպանը։












