Գլխավոր » NKR, Politics, TOP, Արցախ 24, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Փաշինյանը փաստացի հայ ազգի թշնամին է ու այս ամենն արել է պայմանավորված. Էդուարդ Շարմազանով

Դեկտեմբեր 10, 2023թ. 19:41

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այ փորձանք, բա որ 2018-ին հասկացել ես Արցախի լուծարման փաստի անխուսափելիությունը. ինչո՞ւ էիր 2019-ին Ստեփանակերտում գոռում՝ Արցախը Հայաստան է և վերջ։

Ինչո՞ւ էիր 2018 -ին հայտարարում, որ Արցախի անկախության միջազգային ճանաչումն անխուսափելի է։

Ինչո՞ւ 2019-ին մերժեցիր համանախագահների «5 պլյուս 2» տարբերակով խնդրի լուծումը։

Ինչո՞ւ էիր նույն Շուշիում 2020-ին հպարտորեն մասնակցում Արայիկ Հարությունյանի երդմնակալությանը։

Ինչո՞ւ 5 հազար լույսի նման տղերքի վարի տվեցիր։

Ինչու՞ մերժեցիր 2020-ի հոկտեմբերի 19-ին Պուտինի պատերազմ դադարեցնելու առաջարկը։

Ինչու՞ էիր 2020-ի նոյեմբերի 25-ին հայտարարում,որ մեր ճանապարհը Արցախի անկախության ճանաչման միջազգայնացումն է՝ Ֆրանսիայի Սենատի ճանաչման ակտի օրինակով։

Ինչու՞ 2021-ի ընտրություններին հռչակեցիր «անջատում՝ հանուն փրկության» թեզը։

Այս ամենին կա մեկ տրամաբանական բացատրություն. Փաշինյանը փաստացի հայ ազգի թշնամին է ու այս ամենն արել է պայմանավորված։

Եթե այլ բացատրությու կա՞՝ ասեք»։


Դիտել NKR, Politics, TOP, Արցախ 24, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն