Գլխավոր » Politics, Լրահոս, Ռուսաստան, Քաղաքականություն

Չեմ կարծում, որ Հայաստանի շահերից է բխում ինչ-որ կերպ դադարեցնել անդամակցությունը ԱՊՀ-ին, ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին. Պուտին

Դեկտեմբեր 14, 2023թ. 23:57

Չեմ կարծում, որ Հայաստանի շահերից է բխում ինչ-որ կերպ դադարեցնել անդամակցությունը ԱՊՀ-ին, ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով «Միր» հեռուստաալիքի թղթակցի հարցին՝ ԱՊՀ ապագայի վերաբերյալ՝ հաշվի առնելով Հայաստանի ու Մոլդովայի դիրքորոշումները։

Ինչպե՞ս է նախագահը ընդհանրապես գնահատում հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն միավորումները. «Ի վերջո, դա բոլոր դեպքերում, պետության ընտրությունն է. Ինչ վերաբերում է ընդհանուր միջոցառումներին ՀՀ վարչապետի բացակայությանը, ապա գիտենք, որ դա կապված է, համենայնդեպս, որքանով մեզ հայտնի է, հայաստանյան գործընթացների հետ և կապված չէ աշխատանքը այդ ինտեգրացիոն միավորումներում շարունակելու ցանկության կամ դրա բացակայության հետ։ Տեսնենք, թե ինչպես կզարգանա իրավիճակը»,- ​​ասել է Պուտինը։


Դիտել Politics, Լրահոս, Ռուսաստան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն