Գլխավոր » Politics, Լրահոս, Քաղաքականություն

Էս մարդիկ չեն ուզում, որ հանրությունը տեղյակ լինի, թե խաղաղության պայմանագրում ինչ կա գրված. Սերժ Սարգսյան

Դեկտեմբեր 15, 2023թ. 00:06

Ես չգիտեմ՝ խաղաղության պայմանագրում ինչ կա գրված: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ըստ լուրերի այդ պայմանագրում Արցախի մասին նշում չի լինելու:

«Որեւէ մեկը տեղյա՞կ է, թե այնտեղ ինչ է գրված: Պայմանագիրը փաստաթուղթ է, որ հնարավոր է՝ հիմնված լինի որոշակի սկզբունքների վրա: Պայմանագիրը փաստաթուղթ է, որ պետք է ուսումնասիրել, հասկանալ, տեսնել. Եթե  ես այդ փաստաթուղթը չեմ տեսել, ինչպե՞ս մեկնաբանեմ այդ փաստաթուղթը:

Սա Հայաստանի կառավարիչների գործելաոճն է: Դուք հիշո՞ւմ եք որեւէ լուրջ պայմանագիր, որ Հայաստանի կողմից մինչեւ 2017-ը ստորագրվել է եւ ստորագրվել է գաղտնի: Չի եղել նման բան: Հայ-թուրքական հարաբերությունների մասին փաստաթղթերը հրապարակվել էին նախօրոք, ԼՂ խնդրի շուրջ բանակցային փաստաթղթերին բոլորը տեղյակ են եղել: Էս մարդիկ չեն ուզում, որ հանրությունը տեղյակ լինի»,-ասաց նա:

Հիշեցմանը, որ իշխանությունները իրենց մեղադրում են, որ տարիներ շարունակ բանակցել են մի բան, հանրությանն ասել մեկ այլ բան, Սերժ Սարգսյանն ասաց. «Ո՞վ է ասում, ձեր մասին էլ կարող են շատ բան ասել, դա իրականությո՞ւն է»:


Դիտել Politics, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն