Գլխավոր » NKR, TOP, Արցախ 24, Լրահոս, Քաղաքականություն

Կգա ժամանակը՝ մենք հանգամանորեն կասենք, թե ինչ ենք նկատի ունեցել ասելով` Արցախի էջը փակված չէ. Սերժ Սարգսյան

Դեկտեմբեր 15, 2023թ. 00:22

Կգա ժամանակը՝ մենք հանգամանորեն կասենք, թե ինչ ենք նկատի ունեցել այդ հայտարարությունն անելիս: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, դտարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ է նկատի ունեցել, ասելով, որ Արցախի էջը փակված չէ:

Անդրադառնալով արցախահայերի վերադարձի թեմային, նա ասաց, որ դա պետք է հենց արցախահայությանը հարցնել. «Իրենցից յուրաքանչյուրը պետք է ասի, թե ինչ պայմաններում են պատրաստ վերադառնալու Արցախ: Որ վերադարձը ցանկալի է, դա միանշանակ է, բայց այնտեղ պետք է լինեն համապատասխան պայմաններ: Թե  ինչպիսի պայմաններ, ես հիմա չեմ կարող ասել՝ չիմանալով, չուսումնասիրելով նրանց կարծիքը»,-ասաց երրորդ նախագահը:

Ինչ վերաբերում է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հայտարարությանը, թե արցախահայերի վերադարձի համար պայմաններն ապահովելու համար Ադրբեջանի Սահմանադրությանը պետք է ապավինել, Սերժ Սարգսյանն ասաց, որ դա չի կարող լինել երաշխիք. «Այդպիսի խոսքեր շատ ենք լսել, դա ուղղակի զրո երաշխիք է»:


Դիտել NKR, TOP, Արցախ 24, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն