ՈՒԿՐԱԻՆԱՆ ՆՈՐ ՍԱԴՐԱՆՔՆԵՐ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ՝ ԻՐ ՎՐԱ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հունվար 13, 2024թ. 23:23
Հունվարի 13-ին «Մենք Ռուսաստանի հետ ենք» զապորոժյան հասարակական շարժման ղեկավար Վլադիմիր Ռոգովը հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները երկու սադրիչ սցենար են մշակում, որպեսզի Արևմուտքի ուշադրությունը Գազայից և Եմենից վերստին իրենց վրա վերադարձնեն և նոր աջակցություն կորզեն:
Առաջինն այն է, որ կգնդակոծեն Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող քաղաքներից մեկը, կպատճառեն մեծ ավերածություններ ու զոհեր և մեղքը կբարդեն Ռուսաստանի վրա: Երկրորդ, ահաբեկչական գործողություններ կսկսեն ռուսական խաղաղ քաղաքներում:
Ըստ Ռոգովի, այս տեղեկությունները ստացվել են Զելենսկուն մերձ շրջանակներից, և Ուկրաինայի ղեկավարը, եթե հաջողի այդ սադրանքը կյանքի կոչել, փորձելու է դա «ծախել» Արևմուտքին՝ առավել մեծ ուշադրություն ու աջակցություն ստանալու համար:












