Գլխավոր » TOP, Լրահոս

ԻՍՐԱՅԵԼԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԱԿՆԱՐԿԵԼ Է ՊԱՏԵՐԱԶՄԻ «ՀԱՋՈՐԴ ՓՈՒԼԻ» ՄԱՍԻՆ

Հունվար 16, 2024թ. 21:09

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ իսրայելական բանակը, Գազայի հարավային հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ հարձակման շրջանակներում, ծրագրում է փոխել իր ռազմավարությունը: «Մենք հստակ հասկացրել ենք, որ մանևրելու ինտենսիվ փուլը կտևի մոտ երեք ամիս։ Գազայի հարավային հատվածում մենք կհասնենք այդ նպատակին, ու այդ փուլն էլ շուտով կավարտվի»,- Երուսաղեմում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գալանտը։

Գալանտի խոսքով՝ դրանից հետո Գազայի հյուսիսային հատվածում կսկսվի պատերազմի «հաջորդ փուլը»: Ընդ որում, Իսրայելի պաշտպանության նախարարը կոնկրետ ժամկետներ չի նշել:

Իսրայելը հոկտեմբերի 27-ից ցամաքային ռազմական գործողություն է իրականացնում Գազայի հատվածում։ Վերջին շաբաթներին իսրայելական բանակը ուժեղացրել է օդային հարվածները Գազայի հարավային հատվածում գտնվող Խան-Յունիս և Ռաֆահ քաղաքների ուղղությամբ։

Իսրայելական կողմի փոխանցմամբ՝ հունվարի 15-ին Գազայի տարածքը լքել է գործողությանը մասնակից չորս դիվիզիաներից մեկը։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ զինվորականները ոչնչացրել են «հարյուրավոր ահաբեկիչների» ու գազայի հյուսիսային ու կենտրոնական հատվածներում վերացրել ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա թունելները։


Դիտել TOP, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն