Գլխավոր » Լրահոս

Արցախն ազատագրվեց շնորհիվ նրանց

Հոկտեմբեր 6, 2009թ. 16:20

Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում օրերս տեղի ունեցավ արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողի բացումը: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցած ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն  իր խոսքում երախտագիտություն է հայտնել այս հայրենանվեր նախաձեռնության իրականացմանն աջակցած աստղաշենցիներին եւ նշել, որ հանուն հայրենիքի պաշտպանության իրենց կյանքը զոհած հերոսների անմահ հիշատակը միշտ վառ պահելը յուրաքանչյուր արցախցու պարտքն է եւ հանդիսանում է մեր պետության հետագա զարգացման կարեւոր գործոններից մեկը:

Նախագահը նաև պետական պարգեւներ է հանձնել գյուղի մի խումբ ազատամարտիկների:

Միջոցառմանը ներկա էին Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն