Գլխավոր » Լրահոս

Պետք է հաշվի առնել ժողովրդի կարծիքը

Հոկտեմբեր 6, 2009թ. 16:56

Հայկական Սոցիոլոգիական Ասոցիացիան  2009թ. սեպտեմբերի 21-25-ը անց է կացրել հասարակական կարծիքի հարցում Երևանի 1000 բնակիչների շրջանում: Հարցումը  նպատակն ուներ  պարզել, թե ինչպե՞ս են մեր համաքաղաքացիները վերաբերվում  հայ-թուրկական գործնթացներին: Հարցման մասնակիցներն արտահայտել են իրենց կարծիքները երկու հարցի շուրջ.

ա. արդյոք,  կո՞ղմ են  հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը

բ. ինչպե՞ս են վերաբերվում հայ-թուրքական սահմանի բացմանը

Հարցման մասնակիցների 52.4% դեմ է արտահայտվել  արձանագրությունների վավերացմանը, իսկ 40.9 %-ը ընդհանարպես դեմ է արտահատվել սահմանի բացմանը:

«Այս հետազոտությունները ցույց տվեցին, որ մեր համաքաղաքացիները ավելի շատ դեմ են արձանագրությունների ստորագրմանը, քան սահմանի բացմանը»,- պարզաբանեց  ՀՍԱ նախագահ Գևորգ Պողոսյանը: «Մեր հասարակության մոտ կա անվստահություն Թուրքիայի հանդեպ, կան  մտավախություններ, որոնք, իհարկե, հասկանալի են, ու պայմանավորված են մեր անցյալով: Սա խնդիր է, որը մենք պետք է կարևորենք , մենք պետք է հաշվի առնենք` թե ժողովուրդն ինչպե՞ս է գնահատում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման  գործընթացը, և արդյո՞ք կողմ է, որ ստորագրվեն արձանագրություններն ու բացվեն սահմանները:

Կարինե Պետրոսյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն