Գլխավոր » Լրահոս

Բակո Սահակյան. «Արդրբեջանի ռազմատենչ և ագրեսիվ քաղաքականությունը կարգավորման խաղաղ գործընթացի ամենակարեւոր խոչընդոտներից մեկն է»:

Հոկտեմբեր 6, 2009թ. 15:00

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հոկտեմբերի 2-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովը (ՌԴ), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) ժամանել էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Նույն օրը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել համանախագահների և նրանց ուղեկցող անձանց հետ:

Հանդիպման սկզբում Բակո Սահակյանը շնորհավորել է Ռոբերտ Բրադտկեին` համանախագահ նշանակվելու կապակցությամբ` մաղթելով նրան արդյունավետ աշխատանք:

Հանդիպմանը քննարկվել է ադբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Երկրի ղեկավարը մեկ անգամ ևս կարեւորել է բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունը` նշելով, որ առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիիրավ մասնակցության անհնարին է հասնել հակամարտության վերջնական կարգավորման:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ հակամարտության համապարփակ կարգավորման համար պետք է նայել առաջ, այլ ոչ թե առաջնորդվել անցյալով: Նախագահի խոսքով, Լեռնային Ղարաբաղը 1988 թվականի իրողություններին վերադարձնելու ցանկացած փորձ` թե կարգավիճակի, թե վարչատարածքային առումով, հղի է անկանխատեսելի հետեւանքներով եւ գործընթացը կմտցնի փակուղի:

Նախագահը ներկաների ուշադրությունը հրավիրել է հասարակությունների միջեւ փոխվստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների ակտիվացման վրա, քանի որ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ պայման է վիճահարույց հարցերը անկեղծ երխոսության միջոցով քննարկելու կողմերի պատրաստակամությունը: Այստեղ իրադարձությունների արհեստական արագացումը անթույլատրելի է: Բակո Սահակյանն ընդգծել է, որ Արդրբեջանի ռազմատենչ և ագրեսիվ քաղաքականությունը հանդսիանում է կարգավորման խաղաղ գործընթացի ամենակարեւոր խոչընդոտներից մեկը:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, Նախագահը նշել է, որ այդ գործընթացը որեւէ առնչություն չունի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ եւ ողջունել է այդ հարցի կապակցությամբ Մինսկի խմբի համանախագահների կողմից նախօրեին արված հայտարարությունը:

Քննարկվել են նաեւ շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

ԼՂՀ  նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն