Գլխավոր » Լրահոս

Լարիսա Ալավերդյանը կրկին տարակուսանք է հայտնում Արցախի Հանրապետության քարտեզի աղավաղման կապակցությամբ

Հոկտեմբեր 6, 2009թ. 18:12

ՀՀ ԱԺ հոկտեմբերի 6-ի նիստում պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն իր ելույթում անդրադարձել է Արցախի տարածքային ամբողջականության խնդրին:

«Ես բազմիցս տարակուսանք եմ հայտնել տարիներ շարունակ հայաստանյան գրեթե բոլոր ԶԼՄ-ներով  ցուցադրվող կամ տպագրվող  Արցախի Հանրապետության քարտեզի աղավաղման կապակցությամբ:

Փաստորեն, որպես ԼՂՀ-ի քարտեզ տարածվում է միայն նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի եւ Շահումյանի շրջանի միասնական տարածքը պատկերող քարտեզը, ինչը հակասում է Արցախի Հանրապետության Սահմանադրության 142-րդ եւ  «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի 2-րդ հոդվածներին:

Վերջերս «Վեստի» հեռուստածրագրին տված հարցազրույցի ժամանակ Հայաստանի գործող նախագահի  կողմից  հնչեցված պատասխաններից պարզ դարձավ, որ այս ամենը ոչ թե առանձին ԶԼՄ-ների սխալմունք է, այլ Հայաստանի իշխանությունների կողմից տարիներ առաջ որդեգրած և մինչ օրս շարունակվող քաղաքականություն, այն է’ Ադրբեջանին բռնակցել Արցախի Հանրապետության օրինական տարածքները:

Հայաստանի, ինչպես նաև որևէ այլ պետության բարձրաստիճան պաշտոնյաների նման պատրաստակամությունը եւ ԼՂՀ-ի տարածքներին առնչվող որեւէ համաձայնեցված կամ ստորագրված փաստաթղթերը միջազգայն իրավունքի տեսանկյունիցետից առոչինչ են’ այսինքն չունեն եւ չեն էլ կարող ունենալ որևէ իրավական հետևանք Արցախի եւ արցախահայության համար:

Միաժամանակ իշխանությունների կողմից որդեգրած նման քաղաքականությունը իր  մեջ պարունակում է  բազմաթիվ վտանգներ’ խաթարելով  տարածաշրջանում  կայունությունը եւ Հայաստանի անվտանգությունն ու ապագան:

Կոչ եմ անում ՀՀ գործող նախագահին եւ իրեն սատարող քաղաքական ուժերին’

1.Վերջ դնել Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության եւ արցախահայության ինքնորոշման իրավունքի ոտնահարմանը:

2.Խստորեն պահպանել միջազգային իրավունքի նորմերը Արցախի’ որպես երկրորդ հայկական պետության եւ որպես միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտի  նկատմամբ:

3.Հիմք ընդունելով ԼՂՀ-ի կայացման օրինականությունը, եւ համաձայն ՀՀ միջազգային պայմանագրերի մասին օրենքի’ ԼՂՀ -ի’ որպես միջազգային իրավունքի սուբյեկտի հետ  հաստատել երկկողմանի միջպետական պայմանագրային հարաբերություններ:

4.ճանաչել ԼՂՀ-ն եւ օժանդակել նրա’ միջազգային ճանաչմանը:

Միաժամանակ նման քայլերը հայ-թուրքական, ինչպես նաեւ’ հարեւան մյուս պետությունների հետ հարաբերությունների զարգացման ընթացքում ի սպառ կբացառեն Արցախի տարածքային ամբողջականության, ժողովրդի անվտանգության եւ Հայաստանի  հետ գոյություն ունեցող ընդհանուր սահմանի նկատմամբ որեւէ պետության կողմից նկրտումները:

Արցախի իշխանություններին ու ժողովրդին կրկին կոչ ենք անում. §Անսասան կանգնեք եւ պաշտպանեք ազգային – ազատագրական պայքարով ձեռք բերած Ձեր նվաճումները’ քաջ գիտակցելով, որ Ձեզ սատարում է համայն հայությունը»:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն