Գլխավոր » Լրահոս

«Երկրապահը» դեմ է նախաստորագրված փաստաթղթին և սատարելու է ժողովրդի ընդվզմանը

Հոկտեմբեր 6, 2009թ. 18:22

Ղարաբաղյան պատերազմի վետերանների Երկրապահ միության հայտարարությունը

Իշխանությունները պարտավոր են մշակել և կիրառել երկրի անվտանգությունը ապահովելու, արտաքին ազդեցությունները վերահսկելու, կամայականությունները կանխարգելելու այնպիսի համկարգ,որ նվազագույնի կհասցնի սուբյեկտիվ գործոնի ազդեցությունը, ապահովի քաղաքացու արժանապատիվ կյանքը և քաղաքացու անվտանգությունը: Մինչդեռ մեզանում ամրագրված հասարակական-քաղաքական հարաբերությունների տրամաբանությունը արմատապես հակառակն է ապացուցում:

Իշխանությունների գործունեությունը վերահսկող քաղաքական կուսակցությունները, հատկապես նրանք, որոնց ծրագրային դրույթները խարսխված են ազգային գաղափարախոսության հենքի վրա (ՀՀԿ, ԲՀԿ և …) , բնականորեն պետք է ցույց տային համապատասխան արձագանք առկա վտանգներին,բայց նրանք վարում են մեղմ ասած ջայլամի քաղաքականություն:

Արցախյան ազատամարտի հաղթանակը և ձեռքբերումները իրականություն դարձան մեր և մեր նման հայորդիների կյանքի և արյան գնով: Ո’չ  նախագահին և ո’չ էլ նրա ձեռնասուն ուժերին իրավունք չի տրված արժեզրկելու կամ առուծախի առարկա դարձնելու արյունով, ցավոտ կորուստներով ձեռք բերված հաղթանակները ,ազգային արժեքները,մեր ազգի չամոքվող վերքը` ցեղասպանությունը և հայ ժողովրդի արժանապատիվ ապրելու իրավունքը:

Ժողովրդի, առայժմ, մասայականորեն չընդվզելը խոսում է նրա  բարձր գիտակցության մասին: Նա հասկանում է,որ երկիրն իր համար վտանգավոր և կարևորագույն որոշման փուլի մեջ է, բայց դա չի նշանակում,որ ժողովուրդը կհանդուրժի վտանգել իր անվտանգությունը և վիրավորել իր արժանապատվությունը: ՈՒստի մենք պահանջում և հորդորում ենք հայրենի իշխանություններին չստեղծելու այնպիսի իրավիճակ, որ այս անգամ ժողովուրդը ընդվզի: Հայտարարում ենք թե հայրենի և թե սփյուռքի հայրենակիցներին, որ մենք  դեմ ենք նախաստորագրված փաստաթղթերին և սատարելու ենք ժողովրդի ընդվզմանը:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն