Սարգսյան-Ալիեւ հերթական հանդիպումը` հոկտեմբերի 8-ին
Հոկտեմբեր 6, 2009թ. 15:03
Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի հերթական հանդիպումը տեղի է ունենալու հոկտեմբերի 8-ին, Քիշնեւում: Այդ մասին այսօր Բաքվում լրագրողներին հայտնել Է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նրա խոսքով, համանախագահները Երեւանից Բաքու էինք եկել համաձայնեցված առաջարկությամբ, իսկ Ադրբեջանի նախագահը նույնպես տվել է համաձայնությունը:
Քիշնեւյան հանդիպմունը տեղի է ունենալու ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի նախօրյակին: Այսօր Բաքվում կայացած ճեպազրույցի ժամանակ Մինսկի խմբի համանախագահներն ակնկալել են, որ երկու պետությունների ղեկավարների բանակցությունները Քիշնեւում արդյունավետ են լինելու, եւ նշել, որ այդտեղ որեւիցե փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ:
Armar.am












