Թուրքերը համոզված են, որ Ադրբեջանը կորցրել է Ղարաբաղը
«Ադրբեջանը գիտակցում է, որ օրեցօր դժվարանում է Ղարաբաղի վերադարձը»: Այդ մասին ասվում «Tumgazeteler» կայքէջում տեղ գտած մի հոդվածում: հոդվածագիրը գրում է, թե այն ժամանակ, երբ Ղարաբաղն «օկուպացվեց» հայկական զինուժի կողմից, Ղարաբաղի ապագան արդեն որոշվել էր: 10 տարի անց Ղարաբաղի հիմնախնդիրն այլևս օրակարգում չի լինի, քանի որ հայերն օր օրի ավելի ու ավելի են ամրապնդում իրենց դիրքերը Լեռնային Ղարաբաղում»:
Հոդվածում համեմատությունը է տարվում կիպրական և ղարաբաղյան հարցերի միջև, ասվում է` «Կիպրոսը ձեզ օրինակ, 35 տարի է, ինչ Հյուսիսային Կիպրոսը մեզ է պատկանում: Այնտեղ արդեն քարը քարի վրա ենք դնում ու որքան կուզեն թող մեզ հարկադրեն, թե հետ տվեք Կիպրոսը, մեկ է, այդ քարերը տեղից չեն շարժվի. Կիպրոսն այլևս չի վերադարձվելու… Ազերիները սա պետք է գիտակցեն>:
Այն, որ Արցախն այլևս ինքնուրույն պետություն է և ինքն է իր ապագան որոշողը, սա այլևս ակնհայտ փաստ է ու ճշմարտություն: Եվ լավ է, որ թուրքերն սկսել են ոչ միայն դրանում համոզվել, այլև դրանում համոզել ու խելքի բերել Ադրբեջանին:
Սակայն վերոնշյալ հոդվածում հարկ է մեկ շատ կարևոր ճշգրտում կատարել. իզուր են թուրքերը ղարաբաղյան ու կիպրոսյան խնդիրները փորձում նույն հարթության մեջ ներկայացնել, չէ՞ որ, եթե Թուրքիան բռնազավթել է Կիպրոսը, ապա Ղարաբաղն ազատագրված է իր հայ տերերի կողմից:
Այնպես որ հարկ է այս տարբերությունը հստակ գիտակցել:
Ք.Մ.
Թեգեր` «Tumgazeteler», Ադրբեջան, Թուրքիա, Կիպրոս, Ղարաբաղ












