11-ին միացել է նաև «Հայ արիների միաբանությունը»
Հոկտեմբեր 6, 2009թ. 19:49
Հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների դեմ ՀՅԴ նախաձեռնությամբ մի շարք կուսակցությունների ստորագրած համատեղ հայտարարությանը միացել է նաև Արմեն Ավետիսյանի գլխավորած «Հայ արիների միաբանությունը»։
Արմեն Ավետիսյանի կարծիքով նախագահի կեցվածքը վկայում է, որ իշխանությունները տրամադրված են ստորագրել արձանագրությունները, և «եթե դա տեղի ունենա, ստեղծված համախմբումն ի վիճակի կլինի չթույլատրել հետագայում ստորագրված արձանագրությունները կյանքի կոչելը»։
Armar.am












