Գլխավոր » Լրահոս

Գյուլը պատրաստվում է Սարկոզիի հետ հանդիպմանը

Հոկտեմբեր 7, 2009թ. 10:58

AbdullahGuilԱյսօր մեկնարկում է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի այցը Ֆրանսիա։

Թուրքական «Հյուրիյեթ» թերթը հայտնում է, որ Փարիզում Աբդուլլա Գյուլի և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի պաշտոնական հանդիպումը կկայանա հոկտեմբերի 8-ին։ Ըստ դիվանագիտական աղբյուրների՝ հանդիպման ընթացքում Աբդուլլա Գյուլը պատրաստվում է արտահայտել երկրի պաշտոնական դիրքորոշումը, որը բացառում է Եվրամիության հետ որևէ այլ համագործակցության ձև, բացի Եվրամիության կազմում ամբողջական ընդգրկումից։ Բացի այդ, կողմերը քննարկելու են, Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման խնդիրը և արձանագրությունների կնքումը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահի այցը Ֆրանսիա կազմակերպվել է «Թուրքիայի օրեր Ֆրանսիայում» միջոցառման շրջանակներում։

Այսօր` հոկտեմբերի 7-ին այդ միջոցառումների շրջանակում Էյֆելյան աշտարակը կլուսավորվի Թուրքիայի դրոշի գույներով: Թուրքական մամուլը միաժամանակ տեղեկացնում է, որ   ֆրանսահայերը մեկ շաբաթ տևողությամբ բողոքի միջոցառումներ կիրականացնեն Էյֆելյան աշտարակի մոտ:

Ք.Մ.


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն