Գլխավոր » Լրահոս

Սև դրոշակների ցույց Բեյրութում

Հոկտեմբեր 7, 2009թ. 10:15

Բեյրութում գործող հայկական մի շարք կազմակերպություններ բողոքի ակցիա են կազմակերպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Բեյրութի այցի ընթացքում:

Լիբանանում գործող հայկական «Ազդակ» օրաթերթը հաղորդում է, որ երեկ տեղի ժամանակով ժամը 18:00-ի սահմաններում ցուցարարները հավաքվել են Habtoor հյուրանոցի մոտ, որտեղ պետք է կայանա հանդիպումը: Ակցիայի մասնակիցների ձեռքերում եռագույն դրոշներ են, ինչպես նաև սև դրոշակներ, որոնց վրա գրված է «Ոչ»: Օրաթերթի հաղորդմամբ` «ցույցն ընթանում է քաղաքակիրթ մթնոլորտի մեջ»:

Ժամը 19:00-ի մոտ ցուցարարներին է դիմել Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսը` հայտարարելով, որ «Կիլիկիո կաթողիկոսությունը պահանջատեր պիտի մնա»:

Armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն