Գլխավոր » Լրահոս

Աբդուլահ Գյուլը բացահայտեց իրենց իրական նպատակը. «Պատմաբաններն անդրադառնալու են 1915թ. դեպքերին»

Հոկտեմբեր 7, 2009թ. 11:51

Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը հայտարարել է, թե իրենց նպատակն է, որ պատմաբաններն անդրադառնան 1915թ. դեպքերին: Թուրքական Haberturk կայքէջի փոխանցմամբ, Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը Ֆրանսիա մեկնելուց առաջ հարցազրույց է տվել ֆրանսիացի լրագրողներին` անդրադառնալով նաեւ Հայաստանի հետ կարգավորվող հարաբերություններին: Աբդուլահ Գյուլը, անդրադառնալով հայ-թուրքական մերձեցմանը, ասել է. «Եթե նախկին խնդիրները հիմա վերակենդանացնենք` կթունավորենք ապագան: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, թե հայերը, թե թուրքերը մեծ տառապանքներ են կրել: Չպետք է մոռանալ, որ միլիոնավոր թուրքեր Կովկասից, Բфլկաններից, Միջին Արեւելքից գաղթել են Անատոլիա եւ ճանապարհին նրանց մի մասը կամ մահացել է կամ սպանվել: Մեր նպատակն է, որ պատմաբանները, մասնագետները այս խնդիրներին անդրադառնան: Համատեղ պատմական հանձնաժողովի կողմից արվելիք եզրակացությունները պատրաստ ենք ընդունել: Համաձայն ենք, որ տարբեր երկրներ մասնակցեն այդ աշխատանքներին: Եթե ֆրանսիացի պատմաբանները կցանկանան` իրենք էլ թող մասնակցեն»,- ասել է Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն