Գլխավոր » Լրահոս

Բեյրութում Արամ առաջին կաթողիկոսն այցելել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Հոկտեմբեր 7, 2009թ. 12:58

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական ուղևորության շրջանակներում հոկտեմբերի 6-ին Բեյրութում տեղի է ունեցել հերթական հանդիպումը:

Մինչ հանդիպումը Հայաստանի Հանրապետության Նախագահին է այցելել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը: Սերժ Սարգսյանն ու Արամ Առաջինը զրուցել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին և նախաստորագրված արձանագրություններին վերաբերող հարցերի մասին:

Հանդիպման ավարտից հետո Հանրապետության Նախագահը մասնակցել է իր` Բեյրութ կատարած այցելության առիթով տրված ընթրիքին: Ընթրիքի ժամանակ նախագահն ուղերձով դիմել է հավաքվածներին:

Լիբանանի մայրաքաղաքում նախագահի հետ քննարկումներին բացի տեղի կառույցներից, մասնակցել են նաև Մերձավոր Արևելքի, Եգիպտոսի, Իրանի և Ծոցի երկրների հայաշատ համայնքների, ազգային կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչները: Նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ, մասնակիցների թիվը հարյուրից ավելին է եղել:

Armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն