Ստամբուլում ցույցերը շարունակվում են
Հոկտեմբեր 7, 2009թ. 21:23
Այսօր ավարտվում է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի պաշտոնյանների տարեկան հավաքը Ստամբուլում, որոնք ընթանում են բողոքի ցույցերով:
Թուրքական TRT հեռուստաալիքի տեղեկատվությամբ, արդեն երկրորդ օրն է թուրք ոստիկանները արցունքաբեր գազի և ջրցան մեքենայի օգնությամբ ցրում են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի դեմ Ստամբուլում կազմակերպվող բողոքի ցույցը:
Ինչպես նշում են լրատվամիջոցները 100-200 թուրք ցուցարարներ ոստիկանների հետ բախվել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի` համաշխարհային տնտեսությանը նվիրված համատեղ քննարկումների վայրից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Կան մեծ թվով ձերբակալվածներ:
Ք.Մ.












