Գլխավոր » Լրահոս

Բրյուսելում քննարկվել է Հայոց Ցեղասպանության հարցը

Հոկտեմբեր 8, 2009թ. 11:00

Եվրախորհրդարանում Հայոց Ցեղասպանության ճանաչման  շուրջ քննարկումներ են ընթացել:

Եվրախորհրդարանի պատգամավոր Բրոքը Թուրքիային խորհուրդ է տվել հետևել Գերմանիայի օրինակին և քաղաքական կամք  ցուցաբերելով` կանգնել պատմության դեմ հանդիման: Նիստի խոսնակ Հիլդա Թզչոբալան հայտարարել է, որ եթե Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրվի արձանագրությունները, ապա իմաստավորված կլինի Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը: Ֆրանսիացի խորհրդարանական Ժան –Մարի Ջավադան էլ ասել է, որ Թուրքիայից նման արարք չպետք սպասել, ճիշտ կլինի բացել արխիվները ու սկսել քննարկումները: Ըստ նրա հնարավոր է այդ դեպքում Թուրքիան ընդունի ցեղասպանությունը: Իսկ Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին ցեղասպանությունից փրկված հրեա Ռալֆ Ջորդանոն առաջարկել է Թուրքիայի Եվրամիության անդամակցության գործընթացում որպես կարևոր նախապայման ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչումը: Ավելին, Ստամբուլը` Կոստանդնոպոլիս անվանող Ջորդանոյին, ներկաները ոտնկայս  ծափահարել են:

Տեղեկացնենք, որ հոկտեմբերի 14-ին Եվրամիությունը հրապարակելու է 2009 թ. Թուրքիայի վերաբերյալ տարեկան զեկույցը:

Ք.Մ.


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն