Գլխավոր » Լրահոս

Դավութօղլու. «Մենք չենք մասնակցի ոչ մի նախագծի, որը կարող է վնասել Ադրբեջանին։»

Հոկտեմբեր 8, 2009թ. 11:28

Հոլանդիայում գտնող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մամուլի ասուլիսում կրկին անդրադարձել է Հայաստան- Թուրքիա հարաբերություններին: Ոչ միայն թուրք, այլև եվրոպացի լրագրողներին հետաքրքրել է այն հարցը, թե Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 14-ին ներկա՞  է գտնվելու Բուրսայի ֆուտբոլային խաղին, Դավութօղլուն այսպես է արձագանքել լրագրողների հետաքրքրասիրությանը.  կժամանի՞ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, թե ոչ, ինքը չի կարող ասել, բայց որ «գործընթացը  շարունակելու է զարգանալ ակնհայտ է, քանի որ արմատներն արդեն գցված են»:

Դավութօղլուն կրկին հայտարարել է, որ Թուրքիայի մերձեցումը Հայաստանի հետ` չի վնասում Ադրբեջանի շահերին, ապա հավելել. «Մենք չենք մասնակցի ոչ մի նախագծի, որը կարող է վնաս հասցնել Ադրբեջանին։» Նաև նշել է, որ Հոլանդիայի իշխանությունները սատարում են հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն