ԱԱԽ նիստը կորոշի` ստորագրե՞լ հայ-թուրքական արձանագրությունները, թե՞ ոչ:
Հոկտեմբեր 8, 2009թ. 11:38
Այսօր տեղի է ունենալու Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որը վարելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այդ մասին հայտարարելով Դոնի Ռոստովում Ռուսաստանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ` նախագահ Սարգսյանը նաև ասել է, որ այդ նիստում վերջնականապես կորոշվի` ստորագրե՞լ հայ-թուրքական արձանագրությունները, թե՞ ոչ:
Նախագահը նշել է նաև, որ այն մտավախությունները, թե Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավումը կխոչընդոտի Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությանը, կամ դուրս կմղի Ռուսաստանին տարածաշրջանից, շատ շուտով վերջնականապես կվերանան, քանի-որ մոտ ժամանակներս տեսանելի քայլեր կարվեն հայ-ռուսական համագործակցությունը էլ ավելի ամրապնդելու ուղղությամբ:
ArmAr.am












