Գլխավոր » Լրահոս

Այսօր Արցախում գործում է 279 գրադարան

Հոկտեմբեր 8, 2009թ. 12:18

booksԼՂՀ կառավարության որոշմամբ այսուհետ հոկտեմբերի 7-ը Արցախում   կնշվի որպես գրադարանավարի օր:

Տոնի առիթով ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը ջերմ  շնորհավորանքներ հղեց հանրապետության ողջ  գրադարանավարներին:

Մշակույթի և երիտասարդության նախարարության կողմից պատվոգրեր շնորհվեցին ոչ միայն այն գրադարանավարներին, որոնց աշխատանքային կենսագրությունն այս ոլորտում   տասնամյակներով է չափվում, այլև իրենց ակտիվությամբ աչքի ընկած ընթերցողներին: Նրանցից շատերը ևս ներկա էին տոնական արարողությանը:  Ավագ ընթերցողներին խիստ անհանգստացնում է գրքի նկատմամբ նոր սերնդի անտարբերությունը: Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարը այդ մտահոգության դեմ   լավագույն դեղատոմսը համարում է գրադարանների արդիականոցումը. «Գրադարանը մշտապես եղել է հասարակության կրթությանը նպաստող կարևոր օջախներից մեկը: Մենք արդեն 21-րդ դարում ենք, մինչդեռ մեր գրադարանների մեծ մասը  չեն համապատասխանում ներկայիս պահանջներին:  Այսօր, պարզապես, պետք է, որ դրանք համապատասխանեն ժամանակի ոգուն և մեր երիտասարդ  ընթերցողները սիրով կհաճախեն գրադարանե,- նկատեց ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարը:

Ն. Հ. Ստեփանակերտ


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն