Գլխավոր » Լրահոս

Դավութօղլու. «Շվեցարիան շուտով տեղեկատվություն կտրամադրի Արձանագրությունների ստորագրման արարողակարգի մասին»

Հոկտեմբեր 8, 2009թ. 20:20

Անկարայում Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն  հունգարացի իր պաշտոնակցի` Պետեր Բալաշի հետ   համատեղ մամուլի ասուլիսում լրագրողներին ասել է, թե Շվեցարիան շուտով լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրի Հայաստանի և Թուրքիայի միջև Արձանագրությունների ստորագրման արարողակարգի մասին:

Թուրքական TRT հեռուստալիքը տեղեկացնում է, որ Դավութօղլուն նշել է, թե անհանգստանալու կարիք չկա, քանի որ սա բնական գործընթաց է:

Ըստ որոշ տեղեկությունների, ստորագրման արարողությանը կարող են ներկա գտնվել սահմանափակ քանակությամբ լրագրողներ, քանի որ դահլիճում տեղերը սահմանափակ են լինելու: Մյուսները ստիպված են կլինեն արարողությանը հետևել ուղիղ եթերով` մամուլի դահլիճում:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն