Ռուսաստանի գնահատմամբ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը ճիշտ քայլ է
Հոկտեմբեր 8, 2009թ. 20:25
Թուրքական TRT հեռուստալիքը տեղեկացրել է, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Անդրեյ Նեստերենկոն հայտարարել է, որ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը դրական քայլ է։ Ռուս դիվանագետի կարծիքով, դա վաղուց սպասված գործընթաց է, ինչը կնպաստի Հարավային Կովկասի խաղաղության և անվտանգության հաստատմանը:
Բացի այդ, նա այն տեսակետն է հայտնել, թե հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը խթան կհանդիսանա երկկողմ առևտրային կապերի համար և դրական ազդեցություն կունենա երկու երկրների տնտեսությունների վրա։ ArmAr.am












