Վարդան Մնացականյանը ռինգ դուրս կգա
Հոկտեմբերի 24-ին Իսպանիայում բնակվող պրոֆեսիոնալ քիքբոքսինգ Վարդան Մնացականյանն առաջին անգամ դուրս կգա պրոֆեսիոնալ բռնցքամարտի ռինգ: Հայ մարզիկն իր 37 մենամարտում տարել է 34 հաղթանակ և երկու անգամ դարձել մուայ թայ քիքբոքսինգի Վալենսիայի չեմպիոն:
Եվ ահա այժմ Վարդանն իր ուժերը կչափի բռնցքամարտի ռինգում: 60 կգ քաշային կարգում նրա առաջին մրցակիցը կլինի պրոֆեսիոնալ բռնցքամարտում Իսպանիայի չեմպիոն Արիցը՝ Չուլիտո մականվամբ (Լավ տղա): Արիցը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 18 մենամարտ և վստահ է, որ մենամարտը կավարտվի իր օգտին: Սակայն Վարդանը վստահ է սեփական ուժերին և պատրաստվում է բարձրացնել հայկական դրոշը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին Վ.Մնացականյանը չեմպիոնի տիղտոսի համար կմասնակցի պրոֆեսիոնալ քիքբոքսի (K1 ձև) մրցամարտին: Այս անգամ ևս հայազգի մարզիկը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո:
Sportinfo.am












