Գլխավոր » Լրահոս

Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հանդիպեցին

Հոկտեմբեր 9, 2009թ. 09:30

Հոկտեմբերի 8–ին Մոլդովայի ժամանակով ժամը 18:00-ին Մոլդովայի ԱՄՆ դեսպանի նստավայրում հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Հանդիպմանը մասնակցել են նաև երկու երկրների արտգործնախարարները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։ Մտքեր են փոխանակվել հայ-ադրբեջանական հարաբերությունների, ինչպես նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման ներկա վիճակի ու հեռանկարի շուրջ։

Հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովն ասել է, որ կողմերին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները, և նրանք ցանկություն են հայտնել կրկին հանդիպել:

Ասվել է, թե կողմերը քննարկել են այն հարցերը, որոնց շուրջ նախկինում համաձայնություն չի եղել:

Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Հայաստան կվերադառնա հոկտեմբերի 9-ի ուշ երեկոյան:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն