Գլխավոր » Լրահոս

Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին

Հոկտեմբեր 9, 2009թ. 09:35

NalbandianԷդվարդ Նալբանդյանը մասնակցել է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին

Հոկտեմբերի 8-ին Մոլդովայի Հանրապետության մայրաքաղաք Քիշնևում կայացավ Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը:

Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նախարարների խորհուրդն աշխատանքները սկսեց նեղ ձեւաչափով, ապա շարունակեց պատվիրակությունների մասնակցությամբ:

Նիստի օրակարգը ներառում էր ԱՊՀ գործունեությանն առնչվող երկու տասնյակից ավելի հարցեր, այդ թվում` հումանիտար բնագավառում համագործակցության խթանման, անվտանգության եւ միգրացիոն քաղաքականության ոլորտներում փոխգործակցության ակտիվացման հարցերը:

Նախարարները հավանության արժանացրեցին եւ ԱՊՀ պետությունների ղեկավարների հաստատմանը ներկայացրեցին Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի  65-ամյակի առիթով ընդունվելիք կոչի նախագիծը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն