Թարգմանչաց տոնին ընդառաջ
Հոկտեմբեր 9, 2009թ. 15:30
Վաղը Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տեղի կունենան «Թարգմանչաց տոնին» նվիրված միջոցառումներ: Ինչպես ArmAr-ին տեղեկացրեց Տեր Վիգեն քահանա Մանուկյանը, տոնի կապակցությամբ 10.30-ին կմատուցվի պատարագ, ապա ելույթ կունենան Աշտարակի Հայորդաց տան սաները, Գրողների միության կողմից պարգևներ կհաձնվեն դպրատանը, որին էլ կհաջորդի մատաղի արարողությունը: Տոնակատարություններին ներկա կլինեն Արագածոտնի մարզի պաշտոնատար անձինք և հոգևորականներ:
Armar.am












