Գլխավոր » Լրահոս

Ռուբեն Սաֆրաստյան.«Ոչ մի հայ պատմաբան չի համաձայնվի այդ հանձնաժողովում քննարկել Հայոց Ցեղասպանության հարցը»

Հոկտեմբեր 9, 2009թ. 17:47

Օրերս Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը հայտարարել էր, որ պատմաբանների ենթահանձնաժողովը` նրա որակմամբ, զբաղվելու է 1915թ. դեպքերով:

Armar.am-ի խնդրանքով հայտարարությանն անդրադարձավ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը և, մեկնաբանելով Գյուլի հայտարարությունն ասաց. «Սա այն  մտավախությունն է, որ  արտահայտում է հայկական կողմը: Սակայն բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ ոչ մի հայ պատմաբան չի համաձայնվի այդ հանձնաժողովում քննարկել Հայոց Ցեղասպանության հարցը: Բացի այդ, թուրքագետը նկատեց, որ  հանձնաժողովում քննարկվելիք  բոլոր հարցերը պետք է արժանանան երկու կողմերի հավանությանը, սակայն եթե կողմերից մեկը կմերժի տվյալ քննարկումը, ապա հանձնաժովն այլևս կդադարի անելիք ունենալ:

ArmAr.am-ի  հարցին, թե   հանձնաժողովում կարող ե՞ն ընդգրկվել ոչ միայն հայ և թուրք պատմաբաններ, այլև օտարազգիներ, ինչի առաջարկն արդեն իսկ հնչեցրել է  Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը` Ֆրանսիայի պատմաբաններին, Ռուբեն Սաֆրաստյանը նախ ճշգրտեց, որ այստեղ խոսքը ոչ թե պատմաբանների հանձնաժողովի, այլ ենթահանձնաժողովի մասին է, որում ընդգրկված են լինելու երկու երկրների կառավարությունների անդամներ: Ինչ վերաբերում է  պատմաբանների մասնակցությանը, ապա նրանք կարող են  ընդգրկվել, ընդամենը, որպես փորձագետներ:

Իսկ հնարավո՞ր է, որ միջկառավարական հանձնաժողովի ոչ պատմաբան անդամները հանկարծ որոշեն  քննարկեն Հայոց Ցեղասպանության հարցը, պրն. Սաֆրաստյանը պատասխանեց`  մենք վստահում ենք մեր  կառավարության անդամներին, և համոզված ենք, որ նրանք  կմերժեն ու չեն մասնակցի  նման քննարկումներին. «Հակառակ դեպքում ամեն ինչ անիմաստ կդառնա»:

Ա. Կ.


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն