Մեկնարկել է հայ–թուրքական արձանագրությունների դեմ ՀՅԴ նախաձեռնած բողոքի երթը
Արդեն մեկնարկել է հայ-թուրքական արձանագրությունների դեմ ՀՅԴ նախաձեռնած երթը։ Մասնակիցների թիվը բավական շատ է. մարդկանց հոսքը ձգվում է Մաշտոցի պողոտայով՝ Ամիրյան փողոցից մինչև Թումանյան-Մաշտոց խաչմերուկ։ Երթի են միացել «Նոր ժամանակներ» կուսակցությունը, Հայաստանի Ռամկավար-Ազատական կուսակցությունը, ՀԱՍԿ-ը, «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը, «Գոյամարտը», ինչպես նաև քաղաքական և հասարակական այլ ուժեր։
Մասնակիցներն ընդգծում են այն հանգամանքը, որ այս գործընթացի տրամաբանությունը հանգեցնելու է նրան, որ բոլոր ուժերը, այդ թվում և ՀՅԴ-ն, ի վերջո, պահանջելու են Սերժ Սարգսյանի հրաժարականը, և երկրում տեղի է ունենալու իշխանափոխության։
Սակայն օրվա առաջին կեսին հրավիրvած ասուլիսում ՀՅԴ Հայ Դատի քաղքական բածնի վարիչ Կիրո Մանոյանը հայտարել էր թե Դաշնակցությունը նպատակահարմար չի գտնում պահանջել Նախագահի հրաժարականը, քանի որ առջևում շատ այլ անելիքներ կան, և երկրի ղեկավարի հրաժարականը ներկա պահին նպատակահարմար չէ։
ArmAr.am












