Գլխավոր » Լրահոս

Շավարշ Քոչարյան.«Ցեղասպանության ապացույցը հենց հայկական Սփյուռքի գոյությունն է»:

Հոկտեմբեր 9, 2009թ. 20:11

Հայթուրքական արձանագրություններով ստեղծվելիք պատմական հանձնաժողովն ընդամենը միջկառավարական ենթահանձնաժողով է, որը պետք է իրականացնի արխիվային փաստերի ուսումնասիրություններ եւ քննարկումներ` ներգրավելով միջազգային փորձագետների: Այդ մասին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Վերջինիս խոսքերով, հանձնաժողովի օրակարգը համաձայնեցվում է երկու կողմերի միջև: «Եթե դրվի այնպիսի հարցադրում, որը պարունակում է Ցեղասպանությունը կասկածի տակ դնելու տարրեր, բացառվում է, որ մենք դա ընդունենք: Խնդիրը հետեւյալն է` այսօր Թուրքիան պատրաստ չէ ընդունել, որ կատարվածը Ցեղասպանություն է, մյուս կողմից` ինքը չի կարող հրաժարվել այն փաստից, որ այսօր կան հստակ ապացույցներ, իսկ դա հենց հայկական Սփյուռքի գոյությունն է»:

«Կա հսկայական պատմամշակութային ժառանգություն` հենց Թուրքիայի այսօրվա տարածքում, որը կամ ոչնչացվում է, կամ աղետալի վիճակում է: Պետք է դա ուսումնասիրել եւ բարձրացնել այդ հարցերը: Եվ վերջապես, կա Ցեղասպանության զոհերի սերունդներին փոխհատուցում տալու խնդիրը: Սրանք են այն հարցերը, որոնք պետք է քննարկենք միջկառավարական ենթահանձնաժողովում »,- ասել է Քոչարյանն ու հավելել. «Թուրքիան չի կարող խուսափել ցեղասպանության թողած հետեւանքներից, նա իր տարածքում հայկական եկեղեցի ունի, որ մզկիթ է սարքել: Եթե Թուրքիան այսօր բարիդրացիական հարաբերություններ է ուզում ստեղծել, ուրեմն թող բարի լինի այդ մզկիթը նորից քրիստոնեական եկեղեցու վերածել: Սրանք են այն հարցադրումները, որ պետք է դրվեն հանձնաժողովում»:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն