Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Թուրքիայում հանդուրժողականություն են խաղում

Օգոստոս 17, 2009թ. 16:39

Թուրքիայում հանդուրժողականություն են խաղում

Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը մի շարք նախարարների հետ միասին հանդիպել է «ազգային փոքրամասնությունների» ներկայացուցիչների հետ, որոնց թվում էր նաև Պոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը: Ինչպես տեղեկացնում է թուրքական մամուլը, հանդիպմանը խոսք է եղել «փոքրամասնությունների» խնդիրների, մասնավորապես ազգային դպրոցների հարցի մասին: Էրդողանը խոստացել է քննարկել այդ խնդիրները և բարեփոխումներ անցկացնել, որոնք կբարելավեն «փոքրամասնությունների» վիճակը:

Նշենք, որ այս հանդիպումը առաջինը չէ Թուրքիայի իրականության մեջ: Պաշտոնական Անկարան նման մեթոդներով փորձում է ցույց տալ եվրոպացիներին իրենց «հանդուրժողականությունն» ազգային փոքրամասնությունների հանդեպ: Եվ եթե խոսքերով Թուրքիայի իշխանությունը բավական «հանդուրժող» է երևում, ապա գործնականում այդ երկրում շարունակվում է ոչնչացվել բնիկ ժողովուրդների մշակութային հարուստ ժառանգությունը:

Վրդովեցուցիչ է նաև այն փաստը, որ հայերը, հույները, ասորիները և այլ բնիկ ժողովուրդները Թուրքիայի կառավարության կողմից անվանվում են «ազգային փոքրամասնություններ»: Բնիկ ժողովրդներին տրված թուրքական այդ եզրը չի արտահայտում նրանց իրական իրավունքները թուրքերի կողմից զավթված Հայրենիքի նկատմամբ:
armarlur.com


Թեգեր`

Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`