Արձանագրությունները կարող են և չստորագրվել
Հոկտեմբեր 9, 2009թ. 21:20
Արդյոք հայկական կողմը հաստատո՞ւմ է, որ հայ-թուրքական արձանագրությունները կստորագրվեն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում:
Պատասխանելով այս հարցին` ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանն ասել է.
«Եթե ամեն բան ընթանա ըստ նախատեսվածի, ապա հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը ս.թ. հոկտեմբերի 10-ին հավանական է: Այդ կապակցությամբ պաշտոնական հայտարարություն կարվի Երեւանում վաղը»:
ArmAr.am












