Տիգրան Բալայան .<Հայկական կողմի համար անընդունելի կետեր կային>
Հոկտեմբեր 11, 2009թ. 11:50
<Թուրքական կողմի բանավոր ելույթների նախագծում բավական անընդունելի կետեր կային հայկական կողմի համար և բանակացությունների արդյունքում դրանք դուրս մնացին>: Ցյուրիխում լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով հայ-թուրքական Արձանագրությունների ուշացման իրողությունը` հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Նա նշել է, որ այսօրվա Արձանագրությունների ստորագրումը կարևոր ու շրջադարձային քայլ էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առնչությամբ:
Բալայանը ասել է, որ հայկական կոմը գնահատում է միջազգային հանրության աջակցությունն այս գործընթացում:












