Զուգադիպությո՞ւն, թե՞…
Հոկտեմբեր 12, 2009թ. 10:53
Այսօր Դմիտրի Մեդվեդևի հրավերով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարճատև այցով մեկնելու է Մոսկվա։ Պատահականություն է թե զուգադիպություն, սակայն այսօր աշխատանքային այցով Մոսկվա է ժամանելու նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։
Ռուսական ԶԼՄ-ները գրում են, որ նման զուգադիպություններ չեն լինում, առավել ևս այն բանից հետո, երբ ստորագրվել են հայ-թուրքական արձանագրություններն, իսկ Թուրքիայի ղեկավարությունը շարունակում է բարձրաձայնել, որ հայ-թուրքական և հայ-ադրբեձանական գործընթացները փոխշաղկապված են։
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե Սերժ Սարգսյանը, Դմիտրի Մեդվեդևն ու Հիլարի Քլինթոնը քննարկելու են ղարաբաղյան հիմնահարցն ու հայ-ադրբեջանական հակամարտությունը։
Armar.am












