Հայաստանի հավաքականին Բուրսայում դիմավորեցին ծաղիկներով
Հոկտեմբեր 12, 2009թ. 12:48
Երկու օրից կկայանա Թուրքիա–Հայաստան 2010թ. Աշխարհի գավաթի ընտրական փուլի վերջին հանդիպումը։ Հայաստանի հավաքականն արդեն ժամանել է թուրքական Բուրսա:
Մեր ընտրանու ֆուտբոլիստներին օդանավակայանում ծաղիկներով դիմավորել են Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնատար անձինք։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Միաժամանակ տեղեկացվում է որ օդանավակայանում անվտանգության աննախադեպ միջացոռումներ են ձեռնարկվել։ Հայկական թիմի ավտոբուսը պահպանվում է իրավապահ մարմինների երեք շղթաներով։
Հայաստանի հավաքականը տեղավորել է Holiday Inn հյուրանոցում և այսօր իր առաջին մարզումը կանցկացնի Թուրքիայում։
Armar.am












