Գլխավոր » Լրահոս

Վրաստանն այլևս ԱՊՀ անդամ չէ

Օգոստոս 18, 2009թ. 11:23

Վրաստանն այսօր դուրս կգա ԱՊՀ-ից, սակայն, չնայած դրան, համաձայն 1969թ. Վիեննայի կոնվենցիայի, մասնակից կմնա ԱՊՀ ձևաչափով ձևակերպված մոտ 75 միջազգային համաձայնագրերի: «Անցած տարվա օգոստոսին ԱՊՀ անդամ ինքնիշխան պետությունը պատերազմ էր հայտարարել մեկ այլ ինքնիշխան պետության` այդ կազմակերպության անդամին: Հենց դա էլ պատճառ դարձավ ԱՊՀ կազմից Վրաստանի դուրս գալուն»,- օգոստոսի 17-ին ճեպազրույցի ժամանակ հատարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Ջալագանիան: Նա նաև նշել է, որ Վրաստանը պատրաստ է շարունակել փոխշահավետ երկկողմ հարաբերությունները կազմակերպության անդամ պետություննների հետ` պահպանելով միջազգային սկզբունքները:
ԱՊՀ կազմից դուրս գալու որոշում Միխայիլ Սահակաշվիլին կայացրել էր 2008թ. Օգոստոսի 12-ին, որից հետո սկսվել էին իրավաբանական գործընթացները: Դրանք պաշտոնապես ավարտվումն են, և այսօր Վրաստանի դրոշը կհեռացվի ԱՊՀ-ի գործադիր կոմիտեից:

armarlur.com


Թեգեր` ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`