Գլխավոր » Լրահոս

Կաթի հավաքման կետ` Տավուշի մարզի սահմանամերձ 8 գյուղերի համար

Հոկտեմբեր 12, 2009թ. 18:10

moloko_big_120«Հայաստան» համահայկական հիմնադրամն Ազատամուտ համայնքում հիմնում է կաթի հավաքման կետ, որը կսպասարկի նաեւ հարակից 7 գյուղերին` Խաշթառակ, Լուսահովիտ, Լուսաձոր, Դիտավան, Ակնաղբյուր, Այգեհովիտ եւ Աչաջուր: Ծրագիրն իրականացվում է Հիմնադրամի ԱՄՆ Արեւմտյան շրջանի տեղական մարմնի հովանավորությամբ` Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքի անմիջական աջակցությամբ:

Ոլորտի առաջատարներից «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում Հիմնադրամը հավաքման կետին կտրամադրի անհրաժեշտ սարքավորումներ եւ բեռնատար մեքենա` կաթի մթերումն ու տեղափոխումը ժամանակին եւ որակյալ կազմակերպելու նպատակով: Նախատեսվում են նաեւ մասնագիտական աջակցության ծրագրեր` ուղղված անասունների խնամքին, ցեղատեսակի բարելավմանը, ինչը կնպաստի կաթնատվության ցուցանիշի աճին:

«Մեր նպատակն է` ձեռք մեկնել գյուղացուն, հնարավորություն տալ նրան իրացնելու սեփական արտադրանքը եւ ստանալու մշտական եկամուտ: Պակաս կարեւոր չէ նաեւ, որ շուրջ մեկ տասնյակ գյուղացի մթերման կետի շնորհիվ կունենա աշխատանք: Կարծում եմ` ձեռնարկի հաջողությունը երաշխավորված է, քանի որ այս ծրագրում ներգրավված է այնպիսի հուսալի եւ փորձառու գործընկեր, ինչպիսին է «Աշտարակ կաթը», – ասում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի խոսքով` մարզում այսօր անասնապահությամբ եւ հողագործությամբ գյուղացին զբաղվում է զուտ սեփական կարիքները հոգալու համար, քանի որ մթերքի իրացման խնդիր ունի: «Հավաքման կետի գործարկումը կբարելավի գյուղացու կյանքը»,- հույս հայտնեց գյուղապետը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամ


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն