Գլխավոր » Լրահոս

Հուսահատված Ալիևը կրկին դիմում է կեղծիքի

Հոկտեմբեր 12, 2009թ. 18:50

Ադրբեջանական զինուժի կողմից հրադարի ռեժիմի խախտման  փաստերը նորություն չեն£ Վերջին օրերին ևս նմանատիպ մի քանի դեպք է արձանագրվել£

Դրանք, սակայն, «սվաղելու» նպատակով ադրբեջանական քարոզչամեքենան գործի  դրեց իր կողմից արդեն «ավանդույթ» դարձրած` սուտ լուրեր տարածելու սովորությունը, որն առավել ցցուն է դառնում, հատկապես, տարածաշրջանային լարված իրադարձությունների պայմաններում£

Հավատարիմ մնալով իր «սկզբունքներին»` ադրբեջանական լրատվամիջոցները հոկտեմբերի 11-ին տեղեկատվություն են տարածել այն մասին, թե հայկական կողմից հրադարարի ռեժիմի խախտում է արձանագրվել, ու իբրև թե  զոհվել է ադրբեջանցի մի զինծառայող£

Հասկանալի է, որ նման սուտ լուրերն ուղղված են հինականում սեփական` ադրբեջանական լսարանին: Ակնհայտ է, որ սա այլ բան չէ, քան դիվանագիտական ճակատում Ադրբեջանի նախագահի կրած հերթական ձախողման ջղաձիգ արձագանք:

Բանն այն է, որ Ալիևը և իրեն, և ադրբեջանական  հասարակությանը հավատացրել էր, թե  Քիշնևում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ կայանալիք հայ-ադրբեջանական բանակցություններից իրենք դրական փոփոխություններ են ակնկալում:

Իհարկե, Ալիևի  այդ սին վստահությունն  այլ բան չէր, քան   հերթական քարոզչական հնարք: Բայց այդ հնարքն ակնհայտորեն  գործեց հենց հնարք բանեցնողի դեմ. ադրբեջանական հասարակությունն  այսօր հիասթափված է իր նախագահի անիրատեսական հայտարարություններից:

Եվ  ահա, այս իրավիճակից դուրս գալու, հասարակության ներսում` իշխանությունների նկատմամբ վստահության ճգնաժամը կանխելու և հայ ժողովրդի ու Հայաստանի նկատմամբ ատելությունն առավել սրելու նպատակով, ադրբեջանական կողմը գործի դրեց իր հերթական` ապատեղակատվական զենքը`  հորինվեց հայկական զինուժի հարձակման ու ադրբեջանցի զինվորի սպանության մասին հայտարող հերթական կեղծիքը:

Ի դեպ, կեղծիքն այս անգամ նաև ուղղված էր թուրք հասարակությանը. փորձում են մեծ եղբորն ասել, թե տեսեք հայերն ինչպե~ս են վարվում իրենց փոքր եղբայրների հետ:

Ասենք, որ ԼՂՀ պաշտպանության նախարարությունն արդեն իսկ հերքել է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը£

Armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն