Գլխավոր » Լրահոս

Կովկասյան խեղկատակը կրկին իր դերի մեջ է

Հոկտեմբեր 12, 2009թ. 19:00

Այն, որ մեր հարևաններն ակտիվորեն զբաղված են իրենց ութսունամյա պետության համար հազարամյակների պատմություն  ստեղծելով, նորություն չէ:

Ինչպես և սպասվում էր, հերթական գլուխգործոցը հոկտեմբերի 10-ին հրապարակվեց Day.az-ում:

Ոմն  Համիդ Համիդովի հիվանդ երևակայությունը հասել է այնտեղ, որ սկսել է «պատմական փաստերով» «բացահայտել» հին ադրբեջանական քաղաք Էրեբունու ստեղծման իրական պատմությունը: Կատարելով «անաչառ ու անկողմնակալ ուսումնասիրություն» (ուսումնասիրում է բացառապես հայկական և ռուսական աղբյուրներ)` Համիդովը խոսում է Արին-Բերդ բլրի մասին, չգիտես որտեղից ենթադրելով, թե բերդ բառը «հայերենի հետ ոչ մի կապ չունի»: Այս հետազոտողի համարյա «գիտական» հոդվածը (մի քիչ էլ ու գիտական կդառնա) ամեն ինչ անում է ապացուցելու համար, որ Էրեբունին հիմնադրվել է ադրբեջանցիների նախապապերի կողմից, ովքեր անհիշելի ժամանակներից Արևմտյան Ադրբեջանի (Իրանի) Մուսասիր քաղաքից քոչել են դեպի հյուսիս ու հիմնադրել Էրեբունին:

Փաստորեն, հայերը, չգիտես ինչու, մեծ գումարներ են ծախսում նշելու համար «ադրբեջանական քաղաքի» տարեդարձը:

Երբ մեր թղթակիցը խնդրեց Էրեբունի թանգարանի տնօրեն Աշոտ Փիլիպոսյանին մեկնաբանել ադրբեջանական այդ «տեսակետը», նա դա պարզապես ծիծաղելի համարեց. «Ադրբեջանական էթնոսը ձևավորվել է 1918-ականներից հետո: Այն ժամանակ անգամ Ադրբեջան տերմինը չկար, օգտագործվում էին կովկասյան թուրքեր, կովկասյան թաթարներ բառերը: Իսկ նրանց մասին, լավագույն դեպքում, հիշատակվում է 11-13-րդ դարերում: Իսկ ինչո՞ւ ոչ, լատինաամերիկյան շատ ցեղեր էլ  կարող են ասել, թե իրենք են հիմնադրել Էրեբունին»:

Մինչև ե՞րբ է այսպես շարունակվելու: Մինչև ե՞րբ են նրանք, չունենալով սեփական մշակույթ ու պատմություն, յուրացնելու այլոց` հազարամյակների ընթացքում ստեղծածը: Եվ ինչպե՞ս է ստացվում, որ ամեն անգամ խեղճ ադրբեջանցիները դուրս են մնում պատմությունից. այդպես էլ ոչ մի պատմիչ, նշելով Հայաստանի ու հարևան այլ երկրների անուները, չի հիշում ադրբեջանական «հինավուրց» պետության մասին: Ու ողջ պատմության ընթացքում անվերջ կրկնվող թյուրիմացությունների պատճառով նրանք ստիպված են պայքարել «իրենց պատմական հայրենիքի տարածքները» վերադարձնելու համար:

Գուցե մեր անլիարժեքության բարդույթով տառապող հարևաններին կօգնի այն, եթե այստեղից-այնտեղից ոչ միայն մշակութային պատառիկներ թռցնելու, այլև մշակութային հսկայական արժեքներ յուրացնելու փոխարեն փորձեն ստեղծել սեփակա՞նը:

Գուցե դրանից հետո պատմությունը արդար գտնվի խեղկատակի դերը ստանձնած խեղճ ադրբեջանցիների նկատմամբ:

Անի Աբովյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն