Գլխավոր » Լրահոս

Իրականում ի՞նչ է կատարվել Ցյուրիխում

Հոկտեմբեր 12, 2009թ. 15:20

«Ի՞նչ է կատարվել Ցյուրիխում:  Խոսքը չի վերաբերում արձանագրություններին հաջորդող բանավոր հայտարարություններին, այլապես մեր կողմը չէր իմանա, թե ինչ պետք է ասի մյուս կողմը: Խոսքը վերաբերում է Թուրքիայի կողմից արձանագրություններում փոփոխություններ կատարելու առաջարկին, կամ, իրավական լեզվով ասած` վերապահությանը: Այդ վերապահությունը պետք է ստորագրության ժամանակ գրավոր հանձնվեր դիմացի կողմին: Նախքան Հայաստանի արտաքին գործերի նախարարի հյուրանոցից դուրս գալը, թուրքական կողմը մի քանի րոպե առաջ հանձնել է այդ վերապահությունները, դրա համար էլ հայկական կողմը չի գնացել ստորագրության վայր, որի արդյունքում էլ տեղի ունեցավ ուշացում»,- ասուլիսում այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի գրասենյակի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Նա ասաց, որ արձանագրություններում որևէ փոփոխություն չի կատարվել, ինչը հայկական կողմի կեցվածքի արդյունք է: Կ. Մանոյանը համոզված է, որ այդ փոփոխության առաջարկը հաշվի առնելով, հայկական կողմը չպետք է ստորագրեր արձանագրությունները:

Այն հարցին, այսինքն Թուրքիան զիջե՞լ է հայկական կողմի պահանջներին,  Մանոյանն ասաց. «Եթե զիջեին, հաջորդ օրը չէին հայտարարի այն, ինչ հայտարարեցին` կապված ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ»:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն