Գլխավոր » Լրահոս

Հրանտ Դինքի սպանության գործով դատական լսումները թուրքերը վերածել են կատակերգության

Հոկտեմբեր 13, 2009թ. 11:00

HrantDinkԵրեկ Ստամբուլի դատարանը մինչև 2010թ. փետրվարի 8-ը հետաձգեց Հրանտ Դինքի սպանության գործով դատական լսումները:

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2.5 տարի առաջ, սակայն մինչ օրս մեղավորները պատժված չեն: Արդեն 2 տարի է, ինչ ընթանում է դատական գործընթացը, որը, սակայն,  իրականում վերածվել է մի իսկական  կատակերգության:

Երեկ դատարանում  հերթական բեմականացված ներկայացումն էր   ցուցադրվում. դատախազը մարդասպան Օգյուստ Սամաստին ցույց տալով այն զենքը, որով նա իրականացրել է Դինքի սպանությունը, հարցրել է. «Քեզ ծանո՞թ է այս զենքը»: Սամաստը ցինիկաբար պատասխանել է. «Հո հարսանիքի չէի գնում,  մարդ սպանելու էի գնում: Բայց զենքը ո՞նց  ճանաչեմ»: Իսկ սպանությունը  կազմակերպած Յասին Հայալն էլ նույն ցինիկ տոնայնությամբ վրա է բերել. «Հարյուր տոկոսով հաստատում եմ` մեր օգտագործածն էլ էր  զենք, սա էլ է զենք»:

Նման ցինիզմը խիստ վրդովեցրել էր ներկաներին:

Դատավարության ընթացքին հետևող Եվրախորհրդարանի և միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչները, դժգոհելով դատավարության անբարո ընթացքից, հայտարարել են, թե  իրենք համոզվում են, որ այս սցենարը մեկ նպատակ է հետապնդում, որպեսզի հնարավորինս երկարաձգվի այս դատավարությունն ու մնա անավարտ:

Ինչպես արդեն տեղեկացրել է Armar.am-ը, դատավարության պահին, դատարանի շենքի դիմաց  կազմակերպվել էր  բողոքի ցույց: Ցուցարարներն իրենց անհամաձայնությունն են հայտնել դատական լսումները հետաձգելու առնչությամբ և դատարանից պահանջել` ոչ թե ներկայացում խաղալ, այլ իրական ու արդար դատավարություն իրականացնել, քանի որ «եթե հայտնի չեն  սպանության պատվիրատուները, ապա հայտնի են այն  կատարողները, ուրեմն, դատարանը պարտավոր է  նրանց նկատմամբ պատժամիջոց կիրառել»:

Armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն