Գլխավոր » Լրահոս

Նոր մանրամասներ`Հրանտ Դինքի սպանության գործով

Օգոստոս 18, 2009թ. 11:48

Հրանտ Դինքի սպանության հետաքննության ընթացքում նոր մանրամասներ են ի հայտ եկել, որոնք ավելի են մոտեցնում հանցագործության վերջնական բացահայտմանը: Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, սպանությունը կազմակերպել է գաղտնի հետախուզության ծառայության ստորաբաժանումներից մեկը: Թուրքական նույն աղբյուրների փոխանցմամբ «Արդարություն և զարգացում» կուսակցության նախկին պատգամավոր Թուրհան Չյոմեզի համակարգչում հայտնաբերվել են փաստաթղթեր, ըստ որոնց սպանության հետևում կանգնած են եղել ազգությամբ քուրդ Յուսուֆ Չիյադը, պաշտոնաթող գեներալ Վելի Քյուչուքը և ոստիկանության ստորաբաժանումը:
Նշենք, որ Յուսուֆ Չիյադը և Վելի Քյուչուքն այժմ քննվում են «Էրգենեկոնի» գործով:

armarlur.com


Թեգեր` ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`