Գլխավոր » Լրահոս

Քաղաքապետարանը մերժել է դաշնակցության հանրահավաքը

Հոկտեմբեր 13, 2009թ. 15:00

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հոկտեմբերի 9-ին Երեւանի քաղաքապետարան էր ներկայացրել Շառլ Ազնավուրի հրապարակում («Մոսկվա» կինոթատրոնին հարակից տարածք) հոկտեմբերի 16-ին հանրահավաք անցկացնելու մասին իրազեկում: Երեւանի քաղաքապետարանը մերժել է զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումը` պատճառաբանելով, իբր, այդ օրը` նույն ժամին, նույն վայրում կա եւս մեկ միջոցառում:

Քաղաքապետարանի որոշման մասին մեկնաբանություն ստանալու նպատակով դիմեցինք ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին: «Քաղաքապետարանի որոշումը տրաֆարետային բնույթ է կրում եւ ձեւական առումով թերի է: Անհայտ է, թե որ կազմակերպությունն է մեզանից առաջ դիմել եւ պատրաստվում է նույն օրը, նույն ժամին միջոցառում անցկացնել Ազնավուրի հրապարակում: Առնվազն Երեւանի քաղաքապետարանի կայքում այդ մասին մերժման պահին որեւէ տեղեկատվություն չկար»,- նշեց Ա. Ռուստամյանը` հավելելով, որ որոշումն ընդունվել է օրենքի խախտումով, քանի որ արգելման դեպքում քաղաքապետարանը պարտավոր է այլընտրանք առաջարկել:

Բայց այլընտրանքը ՀՅԴ-ին չի առաջարկվել: Ա. Ռուստամյանը վստահեցրեց, որ ՀՅԴ նախաձեռնած հանրահավաքը, անկախ քաղաքապետարանի որոշումից, ինչպես որ հայտարարվել էր, կայանալու է, եւ կոչ արեց քաղաքացիներին` մասնակցել հանրահավաքին:

Հիշեցնենք, որ հանրահավաքը տեղի է ունենալու հոկտեմբերի 16-ին, ժամը 18:00-ին:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն