Վիեննայում բնակվող մի խումբ հայերի նամակը` Հայաստանի պատգամավորներին
Հոկտեմբեր 13, 2009թ. 16:16
Եկել է ժամը վերջնականապես սթափվելու, եկել է ժամը, որ դուք վերջնականապես
գիտակցեք, որ Հայաստանն ու Ղարաբաղը անգին են և վաճառվելու ենթակա չեն: Ինչպե՞ս կարելի է քիրվայության համար տրոհել ազգն ու հավատը: Եթե դուք քվեարկեք Արձանագրությունների հաստատման օգտին, ուրեմն քվեարկում եք Հայաստանի մահացու թշնամի Թուրքիայի օգտին, Հայաստան
աշխարհը երկրագնդի երեսից վերացնելու և հայ անունը հավիտենական ջնջելու
օգտին:
Մենք հուսով ենք, որ ձեզանից շատերի մեջ կարթնանա 1,5 միլիոն
նահատակների արյան կանչը և ժամանակավոր կորսված հայրենիքը վերագտնելու
տենչը: Մենք ձեզ կոչ ենք անում չտրվել ոսկու փայլին, վայելքներին ու
խրախճանքներին, այդ բոլորն անցողիկ են, հայրենիքն ու հայ անունն
է հավերժական: Իսկ հայրենասերից միչև դավաճան` մեկ քայլ է…
Մի խումբ հայրենասեր հայեր












